Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը Երևանի Կապույտ մզկիթում ծանոթացել է պատմամշակութային և մշակութային գործունեությանը

Նոյեմբեր 22,2026 16:47 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար դոկտոր Սեյեդ Սաթթար Հաշեմին՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի և պատվիրակության ուղեկցությամբ, այցելել է Երևանի պատմական Կապույտ մզկիթ՝ ծանոթանալու համալիրի պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին, մշակութային, գեղարվեստական և կրոնական գործունեությանը։

Այցի ընթացքում նախարարին և պատվիրակության անդամներին ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը, որը ներկայացրել է Կապույտ մզկիթի պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները և դրա նշանակությունը երկու երկրների մշակութային հարաբերությունների զարգացման գործում։

Ասադի Մովահեդն ընդգծել է, որ Կապույտ մզկիթը հայ-իրանական պատմական և մշակութային կապերի պահպանման կարևոր խորհրդանիշներից է։ Նրա խոսքով՝ այսօր այն ոչ միայն կրոնական և պատմական հուշարձան է, այլև մշակութային շփումների, գիտական քննարկումների և երկու երկրների արվեստագետների, հետազոտողների ու մտավորականների համագործակցության գործուն կենտրոն։

Երևանի Կապույտ մզկիթի կառուցումը թվագրվում է 1766 թվականով՝ Հուսեյն Ալի խանի կառավարման ժամանակաշրջանով։ Այն Հայաստանի մայրաքաղաքի իրանական-իսլամական ճարտարապետության նշանավոր նմուշներից է։ Փիրուզագույն գմբեթը, ավանդական սալիկապատումը, կենտրոնական բակը և պատմական շինությունները համալիրին հաղորդում են առանձնահատուկ ճարտարապետական ու մշակութային արժեք։

Այցի շրջանակում նախարարը ծանոթացել է նաև մզկիթի տարածքում գործող գրադարանին և Եղիշե Չարենցի անվան դահլիճին՝ տեղեկանալով այստեղ իրականացվող գիտական, գրական, մշակութային և գեղարվեստական միջոցառումների մասին։ Վերջին տարիներին այս հարթակում անցկացվել են մասնագիտական քննարկումներ, գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, գրական և մշակութային միջոցառումներ՝ հայ և իրանցի գիտնականների, իրանագետների, դասախոսների, թարգմանիչների, գրողների ու արվեստագետների մասնակցությամբ։

Պատվիրակությունն այցելել է նաև իրանական ձեռարվեստի մշտական ցուցահանդես, որտեղ ներկայացված են Իրանի տարբեր նահանգների ավանդական արվեստն ու արհեստագործական աշխատանքները։ Ցուցադրությունը հնարավորություն է տալիս այցելուներին ծանոթանալու իրանական մշակույթի բազմազանությանը, գեղարվեստական ավանդույթներին և արհեստավորների վարպետությանը։

Այցի մեկ այլ հատվածում նախարարն ու պատվիրակության անդամները ծանոթացել են նաև Կապույտ մզկիթում վերջերս բացված Ղուրանի մշտական ցուցահանդեսին։ Այն ներառում է գեղագրության նմուշներ, Ղուրանի թեմաներով գեղարվեստական աշխատանքներ, սուրբ գրքի թարգմանություններ և այլ ցուցանմուշներ՝ նպատակ ունենալով այցելուներին ներկայացնել Ղուրանի մշակութային ու գեղարվեստական ժառանգությունը։

Այցի ընթացքում Իրանի դեսպանն ու մշակույթի խորհրդականն անդրադարձել են նաև համալիրի պահպանության, վերականգնման և նորոգման անհրաժեշտություն ունեցող հատվածների խնդիրներին՝ ընդգծելով պատմական կառույցի ճարտարապետական ինքնատիպության պահպանման կարևորությունը։

Մոհամմադ Ասադի Մովահեդի տեղեկացմամբ՝ Կապույտ մզկիթ օրական միջինում այցելում է 300-400 զբոսաշրջիկ աշխարհի տարբեր երկրներից։ Նա նշել է, որ այցելուների այս թիվը վկայում է համալիրի՝ իրանական պատմությունը, մշակույթը, արվեստն ու քաղաքակրթությունը միջազգային հանրությանը ներկայացնելու նշանակալի հնարավորությունների մասին։

Նրա խոսքով՝ Կապույտ մզկիթն այսօր ոչ միայն պատմական հուշարձան և զբոսաշրջային վայր է, այլև Երևանի ակտիվ մշակութային ու կրոնական կենտրոններից մեկը, որտեղ ուրբաթօրյա աղոթքներից, կրոնական արարողություններից և տոնակատարություններից բացի, ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվում են բազմաբնույթ մշակութային, գիտական, գեղարվեստական և հասարակական միջոցառումներ։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30