Լրահոս
Օրվա լրահոսը

«Արյուն, որը դարձավ ռուբին» գրքի հայերեն թարգմանությունը՝ Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին

Նոյեմբեր 22,2026 15:06 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի Կապույտ մզկիթ կատարած այցի շրջանակում իրանագետ Մարիամ Զազյանը Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար դոկտոր Սեյյեդ Սաթար Հաշեմիին նվիրել է իր հայերեն թարգմանությամբ լույս տեսած «Արյուն, որը դարձավ ռուբին․ բանտային հուշեր» գիրքը։

Գիրքը ներկայացնում է ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի բանտային հուշերը։ Մարիամ Զազյանի թարգմանությամբ այն առաջին անգամ հասանելի է դարձել հայ ընթերցողին՝ հայերենով ներկայացնելով Իրանի նորագույն պատմության և հոգևոր-մշակութային կյանքի կարևոր դրվագներ։

Հայերեն թարգմանության հրատարակությունը կարևոր նշանակություն ունի իրանական գրական և պատմական ժառանգությունը հայ ընթերցողին ներկայացնելու, ինչպես նաև թարգմանական աշխատանքի միջոցով հայ-իրանական մշակութային կապերի ընդլայնման տեսանկյունից։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել