Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, կապի և փոստային ծառայությունների ոլորտներում համագործակցության ուղղությամբ

Նոյեմբեր 21,2026 19:46 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Դավիթ Թադևոսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը։

Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ, որոնք կարող են վերածվել փոխշահավետ նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի նոյեմբերի 9-10-ը Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, կապի և փոստային ծառայությունների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ և ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30