Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե եկել ես ասուլիսի, որն ինքդ էլ կազմակերպել ես, ուրեմն պետք է նաեւ տհաճ հարցեր լսելուն լինես պատրաստ․ Վարդան Հարությունյան

Նոյեմբեր 22,2026 10:26 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչո՞ւ է Փաշինյանը մամլո ասուլիսներ կազմակերպում։ Պարզ է, որպեսզի լրագրողների միջոցով լսի հասարակությանը հուզող հարցերն ու տա դրանց պատասխանները։

Իսկ ի՞նչ են անում լրագրողները։ Ի՞նչ է անում, արել, հուսամ՝ անելու է Հռեփսիմե Ջեբեջյանը։ Նա ու նրանք հնչեցնում են իրենց, իրենց լրատվամիջոցներին, հանրությանը հուզող հարցերը։ Հարցերը կարող են լինել հաճելի, կարող են եւ լինել տհաճ ու անցանկալի։ Բայց եթե եկել ես ասուլիսի, որն ինքդ էլ կազմակերպել ես, ուրեմն՝ պետք է նաեւ տհաճ հարցեր լսելուն լինես պատրաստ։

Իսկ Փաշինյանը պատրաստ չէ։ Տհաճ հարցեր լսելիս նա կորցնում է ինքնատիրապետումը։ Նա թիրախավորում է հարցը հնչեցնողին։ Նա թիրախավորում է իր ընդդիմախոսներին։ Նրա հայհոյախոսությունն ականջ է ծակում։ Նրա հրապարակային ելույթները լցված են սպառնալիքներով ու, շատ դեպքերում, անհիմն ու անապացույց մեղադրանքներով։

Սա է մեր իրականությունը, որից փախչել մենք, որքան էլ ցանկանանք, չենք կարող։

Այնպես որ՝ Հռեփսիմե Ջեբեջյանին ու մյուս լրագրողներին, որոնք թիրախավորվում են ու դեռ, ցավոք, թիրախավորվելու են, իմ աջակցությունն եմ հայտնում։

Դուք ձեր աշխատանքն եք կատարում ու լավ եք կատարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30