Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ՆԱՀԱՆՋ

Օգոստոս 18,2005 00:00

ԷԼԻ ՆԱՀԱՆՋ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, երեկ հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման օգոստոս ամսվա ցուցակը: Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան շարունակում է վստահորեն իր ձեռքում պահել առաջատարի դիրքը: Նախորդ ամսվա պես նրան հետեւում է Հարավային Ամերիկան ներկայացնող մեկ այլ ընտրանի՝ Արգենտինան: Իսկ եռյակը եզրափակում է ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի 2006 թվականի խաղարկության ընտրական մրցաշարում 1-ին խմբի առաջատար եւ Հայաստանի մոտակա մրցակից Հոլանդիան: Նրան հաջորդում է մեր ընտրական խմբում երկրորդ տեղում ընթացող Չեխիան: Լավագույն տասնյակում ըստ հերթականության տեղ են զբաղեցնում նաեւ Մեքսիկան, ԱՄՆ-ն, Անգլիան, Իսպանիան, Ֆրանսիան եւ Պորտուգալիան: Ընդ որում, Անգլիան ու Պորտուգալիան մեկական աստիճանով բարելավել են դիրքերը, իսկ Ֆրանսիան, ընդհակառակը, երկու քայլ նահանջել է: Հայաստանի ազգային հավաքականը, ցավոք, շարունակում է ետընթացը: Մեր ընտրանին օգոստոս ամսին ՖԻՖԱ-ի աղյուսակում նահանջել է եւս մեկ քայլ՝ հայտնվելով արդեն 120-րդ հորիզոնականում: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 1-ին խմբում ընդգրկված մյուս երկրներից Ռումինիան եւ Ֆինլանդիան պահպանել են հուլիս ամսվա դիրքերը, համապատասխանաբար` 31-րդ եւ 43-րդ, իսկ ահա Մակեդոնիան վեր է բարձրացել երկու (92-րդ), Անդորրան՝ մեկ (134-րդ) աստիճանով: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել