Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշքշուկ

Ապրիլ 13,2006 00:00

Քաշքշուկ եւ վիրավորանք «Օվիր»-ում 1980 թվականից մենք ապրում էինք ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում: 2002 թվականին ընտանիքով վերադարձանք հայրենիք: Ես դեռեւս 1996-ին դիմել եւ ստացել էի ՀՀ քաղաքացիության հատուկ կարգավիճակի անձնագիր, իսկ կինս՝ 2002 թ-ին: Մեր որդին՝ Թադեւոսը, այս տարի ավարտում է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպանական բաժինը: Գերազանց ուսանող է, ակտիվ մասնակցում է համալսարանի հասարակական կյանքին, միջոցառումներին: Հիմա էլ ուսումը շարունակելու է Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում: 2005թ. հոկտեմբերին Թադեւոսի համար դիմեցինք «Օվիր»-ի անձնագրային բաժին՝ ստանալու հատուկ կարգավիճակի անձնագիր: Բաժնի պատասխանատու Ա. Սուքիասյանն ասաց, որ կեցության վիզան համալսարանի կողմից երկարացնելուց հետո դիմենք: Վիզան եղավ եւ նույն ամսին անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացանք: Այս անգամ էլ նույն պաշտոնյան ասաց, որ ավարտելուց 2 ամիս առաջ գանք: 2006թ. մարտի վերջերին կրկին գնացինք Ա. Սուքիասյանի մոտ: Ընդունելությունը շատ վատ էր, նույնիսկ նստել չառաջարկվեց եւ ամբողջ խոսակցության ընթացքում պարոն Սուքիասյանը հեգնում էր ու ծաղրական արտահայտություններ անում Թադեւոսին՝ կնոջս ներկայությամբ: Այս անգամ էլ ասաց, որ 1 լուսանկար է պետք ու նաեւ փաստաթուղթ, որ այս տարի ավարտում է: Կնոջս հարցին, թե՝ այլեւս ուրիշ փաստաթուղթ պետք չէ՞, ասաց՝ ոչ եւ որ ծնողի ներկայությունն էլ պարտադիր չէ: Համալսարանից համապատասխան փաստաթուղթը վերցնելով, Թադեւոսը նորից գնաց Ա. Սուքիասյանի մոտ: Այս անգամ էլ նույն վերաբերմունքն է եղել եւ պատասխանել է, թե՝ քո բերած փաստաթուղթը հիմա չի անցնում, գնա, կգաս մայիսի 1-ից հետո՝ կանենք: Թադեւոսը խնդրել է, որ նա լրացնի դիմումագիրը, բայց չի արել, դեռ ծաղրել են որդուս (ինչ-որ մեկն էլ է եղել սենյակում)՝ նմանեցնելով ինչ-որ մեկին: Մի՞թե սա վայել է պետական աշխատողին: Գուցե այս խոչընդոտները հատո՞ւկ են արվում հայրենիք վերադարձածների նկատմամբ: Բազմաթիվ դեպքերի մասին ենք լսել, որ որոշ (պարզ է, թե ինչ) դեպքերում ինչ արագ է կատարվում: Չծավալվենք: Ա. Սուքիասյանի նման մոտեցումն ու վերաբերմունքը, կարծում ենք, արժանի է խիստ գնահատականի: Վիրավորված է մեր արժանապատվությունը եւ դիմում ենք «Առավոտ» թերթին՝ ակնկալելով ձեր միջամտությունը օրենքով ամրագրված կարգավիճակի հարցի լուծման համար: ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ Հ. Գ. Հակառակ կողմի տեսակետը ներկայացնելու համար երեկ դիմեցինք ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ իրենք ընթացք չեն տալիս «պատի տակի խոսակցություններին»: Պարոն Պասկեւիչյանի նամակը տպագրելուց հետո, հուսով ենք, ընթացք կտան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930