Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԿՈՎ ՊԱԿԱՍԵՑ

Հուլիս 26,2008 00:00

\"\"

Երեկ առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը, որը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ հրահրելու, կազմակերպելու, ինչպես նաեւ՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մեջ: Կալանավայրից դուրս գալուց հետո Արշակ Բանուչյանն ասաց, որ առաջին հերթին գնալու է Հյուսիսային պողոտա՝ «շնորհակալություն հայտնելու»: Եվ լուսանկարում պատկերված է, թե ինչպես նրան դիմավորեցին Հյուսիսային պողոտայում: Արշակ Բանուչյանն «Ազատություն» ռ/կ-ին ասաց. «Ես կուսակցական գործիչ չեմ եղել, քաղաքական գործիչ ինձ երբեւէ չեմ համարել: Իմ քաղաքացիական դիրքորոշման համար գտնվել եմ այստեղ»: Ըստ նրա՝ իրեն առաջադրված մեղադրանքներն անհեթեթ են. «4 ամսվա ընթացքում ինձ ասում էին՝ անուն տուր, դուրս արի:… Իբր թե ինչ-որ մեկը ինձ գումար է տվել, որ ես կաշառք տամ: 4 ամիս է՝ կաշառք ստացողներին են փնտրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել