Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Աբրահամը սպասում է Պավլիկին

Փետրվար 24,2009 00:00

\"\"Օրերս WBC/WBO վարկածներով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի մարզիչ Ջեկ Լեւը հայտարարել էր, թե IBF-ի գոտու տիրակալ Արթուր Աբրահամն ու նրա պրոումոթեր Ուիլֆրիդ Զաուերլանդը չեն արձագանքում բռնցքամարտիկների միջեւ մրցամարտ կազմակերպելու իրենց առաջարկին:

Այս հայտարարությանը զարմանքով է անդրադարձել Աբրահամի թիմը: «Մենք զարմացած ենք Լեւի հնչեցրած խոսքերի վրա,- պատասխանել է Զաուերլանդը:- Մենք դեռ անցած գարնանը զուգահեռաբար բանակցություններ էինք վարում նրանց, HBO եւ «Showtime» հեռուստաալիքների հետ: Սակայն վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, թե «Top Rank»-ը կորցրել է այդ մարտի նկատմամբ հետաքրքրությունը: Բոբ Արումը բազմիցս է հայտարարել, թե մարզական տեսանկյունով Պավլիկի մենամարտն Աբրահամի հետ ավելի կարեւոր է, սակայն գործնականում ստացվում է, որ Կելլին մտածում է միայն ֆինանսականի մասին: Մենք Պավլիկի հետ մենամարտ անցկացնել պատրաստ ենք ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Գերմանիայում: Եվ միայն սպասում ենք այս մարտը կազմակերպելու «Top Rank»-ի համաձայնությանը»:

29-ամյա Աբրահամն իր հերթին հայտարարել է. «Միակ պատճառը, որ մինչեւ հիմա մնացել եմ միջին քաշային կարգում, Կելլի Պավլիկն է: Ինձ պետք են նրա չեմպիոնական գոտիները, որովհետեւ ցանկանում եմ գերչեմպիոն դառնալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728