Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ «բուտկչիների» վճարած հարկերով բարձր աշխատավարձ ու բարձր պարգևավճար եք ստացել և հիմա էլ ստանալու եք. ավագանու անդամ

Հոկտեմբեր 13,2026 19:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Շինարարների փողոցի հասցեում ապօրինի շինությունների քանդման գործընթացն այսօր բուռն քննարկումների թեմա դարձավ նաև ավագանու նիստում։

Ընդդիմադիր խմբակցությունների անդամները քննադատեցին քաղաքային իշխանությունների գործելաոճը՝ պնդելով, որ եթե այդ շինությունները պետք է քանդվեին, ապա ընդամենը ամիսներ առաջ չպետք է վերակնքվեին քաղաքացիների հետ պայմանագրերը, և նրանց պետք է նախապես զգուշացնեին սպասվող քանդման մասին։

Արմենակ Դանիելյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն անընդունելի համարեց քաղաքապետարանի մոտեցումը։

«Մոտեցումը Շինարարների փողոցում գտնվող կրպակների, «Մուլտի Ուելնեսի» և Հրազդանի կիրճի օբյեկտների հանդեպ շատ տարօրինակ է։ «Մուլտի Ուելնեսի» դեպքում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածն եք շեշտում, ասում եք, թե այդ շինությունն օրինական չէր, իսկ Հրազդանի կիրճի դեպքում շրջանցում եք Հողային օրենսգրքի նույն 60-րդ հոդվածը։ Հրազդան գետը պետք է որ այդ հոդվածի կարգավորման շրջանակում լինի, և այդ գետում ու գետի շրջակայքում գտնվող օբյեկտների քանդման կամ կարգավիճակի մասին խուսափում եք կոնկրետ պատասխաններ տալ։

Կոնկրետ «Մուլտի Ուելնեսի» դեպքում քաղաքական որոշում կա կայացված, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտների մասով, հավանաբար, ձեզ հետ փոխկապակցված անձինք կան, կամ ձեզ սիրաշահող կամ հովանավորող մեծահարուստներ կան այնտեղ, որոնց ձեռք չեք տալիս։

Իսկ Հրազդանի կիրճին ավելի մոտ՝ Շինարարների փողոցի կրպակների մասով, թե դրանք ճիշտ տեղում են կառուցված, թե սխալ, չի քննարկվում։ Քննարկվում է այն, որ կառույցները քանդելուց առաջ այդ մարդիկ պետք է իրազեկված և ծանուցված լինեին, որպեսզի կարողանային իրացնել իրենց իրավունքները։ Այնինչ քաղաքապետը որոշում է կայացրել, բանավոր կերպով ասվել է այդ մասին, և այդ մարդկանց հնարավորություն չի տրվել պաշտպանելու իրենց շահերը։

Կամ պետք է ժամանակ տրվի այդ գույքն իրացնելու համար, կամ տեղափոխություն իրականացվի, տեղ առաջարկվի այդ մարդկանց։ Շատերն էլ ասում են՝ լավ, քանդում եք, գոնե համապատասխան փոխհատուցում տվեք, գոնե նստեք այդ մարդկանց հետ, բանակցեք, ընդհանուր արդյունքի եկեք։ Բայց ոչ, դրել եք ու առանց քննարկման քանդում եք։

Մանավանդ որ այնտեղ կան մարդիկ, որոնք ձեզ են ընտրել թե՛ 2018-ին, թե՛ 2023-ին, թե՛ 2026-ին։ Այդ մարդիկ այս երկրի հարկատուներն են։ Այդ մարդկանց վճարած հարկերով պետական ու համայնքային համակարգում աշխատավարձեր են բարձրացվում, այդ թվում՝ թաղապետինը, որը գնացել է այնտեղ ու այդ մարդկանց «բուտկչի» է անվանում։

Այո՛, այդ «բուտկչիների» վճարած հարկերով բարձր աշխատավարձ ու բարձր պարգևավճար եք ստացել և հիմա էլ ստանալու եք։ Պետք է հաշվի առնել այդ մարդկանց շահերը»,– ասաց Դանիելյանը։

Դանիելյանը նկատեց, որ Հրազդանի կիրճի օբյեկտները պետք է դիտարկվեն նույն հարթության վրա, ինչ շարքային քաղաքացիների կառուցած և այսօր քանդվող օբյեկտները։

«Եթե քանդվում են Շինարարների փողոցի կրպակները, պետք է վերանայվեն նաև Հրազդանի կիրճի օբյեկտները։

Եթե «Մուլտի Ուելնեսի» տարածքի մասին ասում են, որ այն անօրինական է եղել, և այդ մարդու բիզնեսը խլում են նրանից, ապա նմանատիպ վերաբերմունք պետք է լինի նաև Հրազդանի կիրճում»,– նշեց նա։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031