Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈԼՖՆ Է՞Լ Է ՄԱՀԱՑՈՒ ՄԱՐԶԱՁԵՎ

Ապրիլ 10,2009 00:00

Ամուսնու եւ երեխաների հետ սովորականի պես ակտիվ հանգիստն անցկացնելու ժամանակ, գոլֆ խաղալիս, մահացել է ճապոնուհի, 38-ամյա Տակաե Գասեն: Բայց պատճառը ոչ թե սրընթաց գնդակը կամ անզգույշ շարժված մականից ստացված հարվածն է եղել, այլ՝ դաշտի տվյալ հատվածում, որտեղ Տակաեն իր ամուսնու եւ երեխաների հետ հերթական անգամ զբաղվում էր ընտանիքի սիրած մարզաձեւով, ձնհալի հետեւանքով առաջացած հինգ մետրանոց ջրափոսը: Ողբերգական միջադեպը կատարվել է Հոկայդո կղզում գտնվող «Le Petaw Golf Club» ակումբում: Կատարվածի հետաքննությամբ զբաղվում է ոստիկանությունը: Վերջինի հրապարակած նախնական արդյունքներով, գոլֆի խաղադաշտի այդ հատվածը ձմեռային արձակուրդներից հետո վերջերս է վերաբացվել, որի տակ այդ ընթացքում անձրեւների հետեւանքով առաջացած խորխորատներ են առաջացած եղել: Եվ Գասեն փլուզման պատճառով ընկել է հինգ մետր խորությամբ այդպիսի ջրափոսերից մեկի մեջ ու տասնամյա որդու աչքի առջեւ խեղդվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930