Լրահոս
Օրվա լրահոսը

60 ԶՈՀՎԱԾ՝ ԲԱՂԴԱԴՈՒՄ

Ապրիլ 25,2009 00:00

Երեկ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի է ունեցել կրկնակի ահաբեկչություն, որի զոհը դարձավ առնվազն 60 հոգի, եւս 125 հոգի վիրավորվել է: Ինչպես հայտնում է BBC-ն, երկու մահապարտ ահաբեկիչներ պայթեցրել են իրենց շիիթական տաճարի դարպասի մոտ՝ այն ժամանակ, երբ հավատացյալները հավաքվել էին աղոթքի: Իրաքի իշխանությունները հայտարարում են, որ մահացածների թվում են Իրանից եկած 25 ուխտավորներ: Ռադիոկայանը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ եւս երկու ահաբեկչության զոհ դարձավ 80 իրաքցի: Ավելի վաղ, Միացյալ Նահանգները հայտարարում էր, որ իրավիճակը Իրաքում կայունացել է եւ մինչեւ 2010 թվականի օգոստոս ամերիկյան զորքերը դուրս են բերվելու այդ երկրից: Այս պահին Իրաքում գտնվում է 142 հազար ամերիկյան զինծառայող: 2003 թվականի մարտից առ այսօր Միացյալ Նահանգները կորցրել է 4253 զինծառայող: Իր հերթին Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 4 տարվա ընթացքում երկրում սպանվել է ավելի քան 110 հազար մարդ: Այդ տվյալները վերաբերում են միայն բռնության հետեւանքով զոհվածներին՝ մարդիկ մահանում էին փոխհրաձգությունների, պայթյունների եւ գնդակոծությունների հետեւանքով: Չեն հաշվառված անուղղակի կորուստները, որոնք նույնպես առաջացել են պատերազմի պատճառով: Խոսքը ենթակառուցվածքների ոչնչացման, առողջապահության համակարգի փլուզման եւ այլ նման երեւույթների մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել