Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի վեր՝ պարտություններով

Մայիս 07,2009 00:00

\"\"Թենիսի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, որի կազմում ընդգրկված էին Հարություն Սոֆյանը, Աշոտ Գեւորգյանը եւ Հենրիկ Նիկողոսյանը, Կոտ Դ՝ Իվուարում անցկացված «Դեւիսի գավաթի» խաղարկության եվրոաֆրիկյան գոտու 4-րդ ենթախմբում, հակառակ մեր աղջիկների, անհաջող հանդես եկան:

Լրատվամիջոցների տեղեկացմամբ, մրցավայր ժամանել էր ընդամենը հինգ ազգային հավաքական: Մեր թենիսիստները նախ տանուլ են տվել տանտերերին, ապա՝ Գանային ու Զիմբաբվեին, հաղթել միայն Կամերունի թիմին եւ խմբում գրավել են չորրորդ տեղը: Ըստ եղած տեղեկատվության, կանոնակարգով առաջին քառյակում տեղ զբաղեցրած երկրները հաջորդ տարի մեկ աստիճան ավելի բարձր՝ երրորդ ենթախմբի մրցաշարին մասնակցելու իրավունք են ստանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել