«Այս իշխանություններն Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը սպասարկող իշխանություններ են։ Պարզ ասել են, որ ոչինչ չեն անելու արցախահայերի վերադարձի իրավունքն իրացնելու համար։ Պետք է դա ակնկալել հաջորդ իշխանությունից, երբ կլինի իշխանափոխություն»,-Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթի ու հարգանքի տուրքի ժամանակ «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Անդրադառնալով 2023-ի սեպտեմբերի 19-ին արցախահայության՝ Արցախից Հայաստան բռնի տեղահանությանը, Էդգար Ղազարյանն ասաց․ «Միայն Արցախից Երևան ճանապարհին ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ 60-ից ավելի մարդ է մահացել ավտովթարից, հիվանդությունից, սովից, դեղեր չունենալու պատճառով։ Դժոխքի ճանապարհ էր։ Այդ մահերը նենց սովորական բան են դարձել․ հայ է՝ մեռնում է, ո՞վ է ցավ ապրում, պատասխան էլ չեն տալիս դրա համար։ Նույնիսկ սգո օր չեն հայտարարել»։
Կարդացեք նաև
Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթն ու հարգանքի տուրքը «Եռաբլուրում»՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































