«Սա խաղաղություն չէ, սա չենք կարող բնորոշել որպես խաղաղություն, երբ մեր ռազմաքաղաքական ղեկավարները գտնվում են Բաքվի բանտերում, երբ ադրբեջանցի պաշտոնատար անձինք գալիս, 800-ամյա Գանձասարի հայկական եկեղեցին անվանում են աղվանական։ Սա խոսում է նրանց ծավալապաշտական նկրտումների մասին»,- Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթի ու հարգանքի տուրքի ժամանակ «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։
Նաև փաստեց՝ Արցախի հանրապետության օկուպացիայից հետո Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան կեղծ թեզը․ «Նաև շրջանառության մեջ են դրել 300 հազար ադրբեջանական բնակչության վերադարձը այսպես կոչված պատմական հայրենիք, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Սրանք բոլորը Արցախի Հանրապետության օկուպացիայից հետո ի հայտ եկած թեզեր են։ Իրերի նախկին վիճակը վերականգնելու լավագույն տարբերակը ԱՀ դեօկուպացիան է»։
Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթն ու հարգանքի տուրքը «Եռաբլուրում»՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































