Լրահոս
Օրվա լրահոսը

13-ՐԴ ՄՈՄԵ ԱՐՁԱՆԸ

Հուլիս 11,2009 00:00

Լոնդոնում՝ Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրել են Մայքլ Ջեքսոնի եւս մեկ մոմե արձան, որի ստեղծմամբ զբաղվել է քանդակագործ Սթիվեն Մենսֆիլդը։ Այն փոփ արքայի 13-րդ արձանն է Մադամ Տյուսոյի թանգարանում։ Ինչպես նշում է CNN-ը, Մայքլ Ջեքսոնի նոր մոմե արձանի վրա աշխատանքը սկսվել էր չորս ամիս առաջ։ Թանգարանի ղեկավարությունը մտադիր էր ավարտին հասցնել քանդակի աշխատանքները This Is It! լոնդոնյան շոուների մեկնարկին, որոնցից առաջինը պետք է անցկացվեր հուլիսի 13-ին։ Արձանը ստեղծվել է Մայքլի համերգային պաստառներից մեկի հիման վրա։ Լոնդոնում արդեն տեղադրված են Ջեքսոնի երկու մոմե արձանները։ Եվս տասը քանդակները կարելի է տեսնել Մադամ Տյուսոյի այլ թանգարաններում, որոնք սփռված են աշխարհով մեկ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել