Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտիկյանի հաջորդ մրցակիցը թրքուհի է

Օգոստոս 21,2009 00:00

\"\"

Երեւանում գտնվելու օրերին պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA/WIBF-ի վարկածներով մինչեւ 50,802 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը՝ «Մարդասպան թագուհին», մի քանի անգամ լրատվամիջոցներին հայտարարել էր, որ իրեն այլեւս թույլ մրցակիցների հետ ռինգ մտնել չեն թույլատրում: «Հաջորդ մենամարտս կայանալու է հոկտեմբերի կեսերին: Թե ո՞վ է լինելու մրցակիցս, չգիտեմ: Վստահ եմ, որ այլ քաշային կարգում կամ վարկածով չեմպիոն կլինի: Համենայնդեպս, անունը կիմանամ Գերմանիա վերադառնալուց հետո միայն»,- ասում էր նա:

\"\"Օրերս Սյուզիի հոր՝ Լեւոնի հետ հեռախոսազրույցից տեղեկացանք, որ մրցակիցը ծագումով թուրք, «Արեւափայլ» մականունով 35-ամյա Յուլյա Սահինն է, որը ծնվել եւ բնակվում է Գերմանիայում: Նրանց մարտը կայանալու է հոկտեմբերի 10-ին՝ Ռոստոկ քաղաքի «Շտահալլե» մարզասրահում: Սահինը, իրոք, մինչեւ 49 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնն է: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 20 մենամարտ եւ բոլորում էլ հաղթել է (երկու անգամ՝ նոկաուտով): Եվ, ըստ ամենայնի, կանխամտածված է քաշը բարձրացրել՝ հատուկ Սյուզի Կենտիկյանի հետ հանդիպելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել