Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինան լավագույնն էր կանանց մեջ

Օգոստոս 21,2009 00:00

\"\"Հունաստանի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի «Ակրոպոլիս օփեն» 18-րդ միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցում էր ներկայումս Հոլանդիայում բնակվող, սակայն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Նա 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ, ընդամենը մեկ միավոր ետ մնալով հաղթողների խմբից, 99 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 21-րդ հորիզոնականում: Սակայն Էլինայի այս ցուցանիշը լավագույնն էր Աթենքում հանդես եկած կին շախմատիստների մեջ, որի համար նա արժանացավ համապատասխան անվանակարգում սահմանված հատուկ մրցանակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել