Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխադարձ մեղադրանքներ՝ Ուկրաինայում

Օգոստոս 22,2009 00:00

\"\"Այս շաբաթ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն «վետո» է դրել Գերագույն Ռադայի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա: Ըստ «Նեզավիսիմայա գազետայի», նախագահական կողմը գտնում է, որ նոր օրենքը բազմաթիվ ընտրակեղծիքների տեղիք է տալիս: Մասնավորապես, խորհրդարանի ընդունված օրենքով փոխվել է ընտրացուցակները հաստատելու կարգը, արգելվել է քվեարկել տանը՝ հատուկ կտրոնների միջոցով, նորամուծություններ կան նաեւ ընտրությունների հետ կապված բողոքները դատարաններում քննելու հարցում: Ըստ նախագահական աշխատակազմի ներկայացուցչի, այդպիսով ընտրական ցուցակների մեջ, առանց որեւէ վերահսկողության, ներմուծվելու են տասնյակ եւ հարյուր հազարավոր նոր անձինք, իսկ այն քաղաքացիները, որոնց իրավունքները խախտված են, չեն կարողանա դրանք վերականգնել դատական կարգով: Որպեսզի դա տեղի չունենա, Յուշչենկոն պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, եթե Ռադան կարողանա «վետոն» հաղթահարել: Մինչդեռ Տիմոշենկոյի եւ Յանուկովիչի կողմնակիցները գտնում են, որ հենց հին օրենքն է նպաստել ընտրախախտումներին, ու 2004-ի նախագահական ընտրություններում ամենաշատ կեղծիքները կատարվել են հենց կտրոններով քվեարկելու շնորհիվ: Կողմերը, այսպիսով, իրար մեղադրում են ընտրությունները կեղծելու եւ տապալելու մտադրությունների համար: Եթե նախագահի եւ խորհրդարանի միջեւ փոխզիջումը չկայանա, ապա մյուս տարվա հունվարին նախատեսված ընտրությունները իսկապես կարող են հետաձգվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել