Լրահոս
Օրվա լրահոսը

Մերոնք էլ սկսեցին

Սեպտեմբեր 02,2009 00:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերջապես հրապարակեց այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց հրավիրել է՝ նախապատրաստվելու աշխարհի 2010 թվականի գավաթի խաղարկության ընտրական փուլի՝ սեպտեմբերի 5-ին եւ 9-ին Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Բելգիայի ընտրանիների հետ Երեւանում կայանալիք հանդիպումներին:

Երեկվանից սկսված ուսումնամարզական հավաքին մասնակցում են հետեւյալ ֆուտբոլիստները:

Դարպասապահներ. Գեւորգ Կասպարով («Ուլիս»), Ստեփան Ղազարյան («Բանանց»), Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»):

Պաշտպաններ. Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Ուլիս»), Վահագն Մինասյան («Փյունիկ»), Ալեքսանդր Թադեւոսյան («Միկա»), Էդուարդ Կակոսյան («Բանանց»), Աղվան Մկրտչյան («Միկա»):

Կիսապաշտպաններ. Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա), Արթուր Եդիգարյան («Փյունիկ»), Դավիթ Գրիգորյան («Ուլիս»), Կարեն Ալեքսանյան («Ուլիս»), Արտավազդ Քարամյան («Տիմիշոառա», Ռումինիա), Արտակ Գրիգորյան («Արարատ»):

Հարձակվողներ. Հենրիխ Մխիթարյան (Մետալուրգ», Ուկրաինա), Եղիա Յավրույան («Մաքքաբի» Թել-Ավիվ, Իսրայել), Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս), Արման Քարամյան («Տիմիշոառա», Ռումինիա):

Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում՝ ժամը 20.00-ին: Այդ խաղը սպասարկելու է Հոլանդիայի մրցավարական բրիգադը՝ Էրիկ Բրամհարի գլխավորությամբ: Իսկ Հայաստան-Բելգիա հանդիպումը, որը կայանալու է սեպտեմբերի 9-ին՝ նույն ստադիոնում, ժամը 21.00-ին, սպասարկելու է Մակեդոնիայի մրցավարական բրիգադը: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդր Ստավրեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930