Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԲԵՐԵՆՔ ՈՒ ՍՊԱՍԵՆՔ ՀՐԱՇՔԻ

Սեպտեմբեր 02,2009 00:00

ԶԼՄ-ները տարածել են ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի կոչը հայ ֆուտբոլասերին, որում մասնագետը, մասնավորապես, հորդորում է չթերագնահատել հայկական ֆուտբոլի ներուժը: «Ես բավական երկար ժամանակ է, որ Հայաստանում եմ եւ արդեն նկատել եմ, որ երբ ազգային կամ երիտասարդական հավաքականները անհաջողության են մատնվում, ապա ֆուտբոլասերներն ու լրատվամիջոցները սկսում են անխնա քննադատել հավաքականի ֆուտբոլիստներին,- հայտարարել է Սերիցլեւը:- Գտնում եմ, որ անընդհատ քննադատելով եւ թերագնահատելով հայկական ֆուտբոլը, մենք ոչնչի չենք հասնի: Հայաստանում կան երիտասարդ տաղանդաշատ խաղացողներ, որոնք աջակցության կարիք ունեն: Ժամանակը ցույց կտա, որ նրանք, իրոք, լավ ֆուտբոլիստներ են: Եկեք շատ չքննադատենք, այլ՝ օգնենք միմյանց»,- երիտասարդական հավաքականի անդրանիկ մարզումից առաջ լրատվամիջոցներին կոչ է արել դանիացի մարզիչը: Բայց նա միեւնույն ժամանակ խոստովանել է, որ հրաշք կլինի, եթե մեր երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 4-ին Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կարողանա 1:0 հաշվով հաղթել Շվեյցարիայի իր հասակակիցներին: Եվ դա անգամ այն դեպքում, երբ, նրա տվյալներով, իր թիմի առաջատար ֆուտբոլիստները հրավիրվել են Դանիայի ազգային հավաքական, եւ Շվեյցարիան համեմատաբար թույլ կազմով է հանդես գալու Երեւանում: Ըստ Սերիցլեւի, եթե այդ հրաշքն, այնուամենայնիվ, կատարվի, մեր հավաքականը գոնե երկրորդ տեղի համար պայքարելու լավ հնարավորություն կունենա, քանի որ «Թուրքիայի թիմը շատ ուժեղ է եւ նրան շրջանցելը շատ դժվար կլինի»:

Ֆուտբոլասերն ամենից շատ է ցանկանում ոգեւորել ֆուտբոլի իր սիրեցյալներին ու անհամբեր սպասում է գոնե մեկ հաղթանակի: Բայց անսահման համբերությունն էլ երբեմն չի բավականացնում: Այո, պետք է սպասել լավագույն օրերին: Սակայն այսօրվա ֆուտբոլասերը ուզում է հավատալ, որ իր կենդանության օրոք այդ հրաշքի ականատեսը կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930