Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հոկտեմբեր 30,2009 00:00

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 86-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Ուղերձի բովանդակության մասին, սակայն, նա ոչինչ չի հայտնել: Փոխարենը Ֆարմանյանը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նույնպես Հայաստանի Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձ էր հղել Սերժ Սարգսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել