Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ԵՆ

Հոկտեմբեր 30,2009 00:00

Հոկտեմբերի 29-ին ԵՃՇՊՀ-ի 13 դիպլոմային նախագծեր արժանացան ՌԴ-ի Ճարտարապետների միության առաջին կարգի դիպլոմների եւ բարձր պարգեւների, ԵՃՇՊՀ-ի կողմից՝ դրամական խրախուսման: Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում կայացած Ճարտարապետության եւ դիզայնի լավագույն դիպլոմային նախագծերի 18-րդ միջազգային մրցույթ-ստուգատեսում Երեւանի ճարտարապետաշինարարական դարբնոցի 4-րդ (բակալավրիատ) եւ 6-րդ (մագիստրատուրա) կուրսի ուսանողների 13 դիպլոմային նախագծեր բարձր մրցանակների արժանացան: Մրցույթում անցկացվող 12 անվանակարգերից 7-ում հայ ճարտարապետական դպրոցի սաներն արժանացան 7 առաջին, 5 երկրորդ, եւ 1 երրորդ կարգի դիպլոմների: Առաջին կարգի դիպլոմներով պարգեւատրված երեք նախագծեր արժանացան նաեւ ՌԴ Ճարտարապետների միության եւ Ճարտարապետների միջազգային ասոցիացիայի հատուկ դիպլոմների ու պատվոգրերի: Մրցույթ-ստուգատեսում 6 երկրներից ներկայացված էր 556 աշխատանք՝ 63 բարձրագույն ճարտարապետական դպրոցներից, այդ թվում՝ Ադրբեջանից, Բելառուսից, Իտալիայից, Ղազախստանից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից: Ճարտարապետության եւ դիզայնի լավագույն դիպլոմային նախագծերի միջազգային մրցույթ-ստուգատեսը հիմնադրվել է 1965-ին, կրում է ամենամյա բնույթ, որին մշտապես եւ կայուն հաջողությամբ մասնակցում է ԵՃՇՊՀ-ն: ՌԴ-ում նշված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված նախագծերը արժանի «փորձության» ենթարկվեցին նաեւ Ուկրաինայի համանուն միջազգային մրցույթում եւս՝ արժանանալով բարձր պարգեւների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031