Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենի ընտրությունը

Դեկտեմբեր 17,2009 00:00

Անկախություն ձեռք բերելուց հետո առաջնահերթ խնդիրների շարքում ենթադրվում էր՝ հանրակրթական
դպրոցի արմատական վերակառուցումը, որի քաղաքականության հենքն ազգային դպրոցն է:

Վերջին տարիներին ընդունված դպրոցների տնօրենների ընտրության կարգը կրում է ձեւական բնույթ, քանի որ «ընտրության» քողի տակ կատարվում է տնօրենի նշանակում: Խախտելով ժողովրդավարության սկզբունքները՝ պաշտոնյա անձինք (մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, պատգամավորները եւ այլք) խնդրելով եւ համոզելով պարտադրում են դպրոցի խորհրդի անդամներին ընտրել իրենց ներկայացրած թեկնածուին: Անգամ դպրոցի խորհրդի այն անդամները, որոնք ընտրվել են մանկավարժական կամ ծնողական խորհրդի կողմից եւ իրենց գործունեության համար պատասխանատու են միայն իրենց ընտրողներին, պաշտոնյաներին հաճոյանալու համար կատարում են նրանց քմահաճույքը: Համայնքի ղեկավարները այս միջամտության շնորհիվ անուղղակի կախվածության տակ են դնում դպրոցի տնօրենի գործունեությունը եւ օգտագործում նրան անձնական եւ քաղաքական նպատակներով:
Դպրոցի տնօրենի ընտրություններն էլ ավելի հետաքրքիր եւ սուր ընթացք են ստանում, երբ տնօրեն են ցանկանում ընտրվել նույն դպրոցի փոխտնօրենները, իսկ հովանավորների թեկնածուն այդ դպրոցից չէ: Փոխտնօրենների մասնակցությունը ընտրություններին կարող է պայմանավորված լինել ինչպես տնօրեն դառնալու մեծ ցանկությամբ, այնպես էլ այն մտայնությամբ, որ չընտրվելու, բայց բարձր գնահատականներ ստանալու դեպքում, իրենց հեղինակությունը բարձրացնելով, որոշ չափով կարող են ապահովել եւ շարունակել փոխտնօրենի աշխատանքը, ինչը, ըստ իս, նորմալ եւ գովելի է: Բայց արի ու տես, որ այս դեպքում էլ որոշ պաշտոնյաներ առաջարկում են այդ թեկնածուներին (ընդ որում, առանց ամաչելու եւ կարմրելու) հանել իրենց թեկնածությունը, խոստանալով ապահովել իրենց հետագա աշխատանքը փոխտնօրենի պաշտոնում, քաղաքավարի եւ կիրթ ձեւով հասկացնելով, որ հակառակ դեպքում չեն երաշխավորում այդ պաշտոնում մնալը, քանի որ նորընտիր տնօրենն ինքն է որոշում փոխտնօրենների նշանակումը: Այդպիսով ժողովրդավարության արժեքները հարգելու կոչված իշխանիկները կանաչ ճանապարհ են հարթում իրենց «միակ եւ անկրկնելի» թեկնածուի համար: Նման ձեւով «ընտրված» տնօրենները, որոնց թվում է, թե իրենք երկնային պարգեւ են դպրոցի համար, որպես կանոն, նույն ձեւով էլ՝ խամաճիկի նման, ղեկավարում են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել