Լրահոս
Օրվա լրահոսը

Ածխաջրային սննդակարգը օգնում է նիհարել եւ երջանիկ լինել

Դեկտեմբեր 17,2009 00:00

Սրտաբանության ազգային ֆոնդի եւ Ավստրալիայի ազգային առողջապահության գիտական կենտրոնի մասնագետների պնդմամբ՝ այն մարդիկ, ովքեր ածխաջրային սննդակարգի են անցնում եւ կրճատել են մսային ու կաթնային մթերքների օգտագործումը, ոչ միայն կնիհարեն, այլ նաեւ ավելի երջանիկ կզգան: 
Հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշից տառապող 24-64 տարեկան 106 կամավոր: Նրանց բաժանել են 2 խմբի՝ մի խումբը պետք է ածխաջրային սննդակարգի անցներ (հաց, մակարոն, բրինձ), իսկ մյուսը՝ ճարպային (միս, կաթնամթերք):
Պարզվել է, որ ածխաջրային սննդակարգին հետեւողները ոչ միայն կորցրել էին ավելորդ քաշը, այլ նաեւ բարելավել էին ինքնազգացողությունը: Ճարպային սննդակարգին հետեւող կամավորները եւս կորցրել էին ավելորդ քաշը, սակայն նրանք ավելի ագրեսիվ եւ դեպրեսիվ էին դարձել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել