Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՆ ԿԳԱ

Փետրվար 02,2010 00:00

Մարտի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված է բացառիկ համերգ՝ աշխարհահռչակ սերբ ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցայի եւ The No Smoking Orchestra-ի մասնակցությամբ: Համերգի կազմակերպիչներն են «Ավանգարդ» ֆոլք ակումբը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը, տեղեկացնում է tert.am-ը: The No Smoking Orchestra-ն 80-ականների սկզբից Սարաեւոյում ձեւավորված եւ գործող հայտնի երաժշտական խմբի՝ Zabranjeno Pušenje-ի (բոսներեն՝ No smoking) մի ճյուղն է, որն առաջ է եկել 90-ականներին:
Նախկին Հարավսլավիայի փլուզման հետ միասին Zabranjeno Pušenje խումբը նույնպես բաժանվեց երկու մասի. դրա անդամներից մի քանիսը՝ Նելե Կարայլիչի գլխավորությամբ, տեղափոխվեցին Բելգրադ եւ սկսեցին գործել նոր՝ The No Smoking Orchestra կամ «Չծխողների նվագախումբ» անունով:
Հենց այս կազմին որոշ ժամանակ հետո միացավ սերբ հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան՝ որպես կիթառահար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել