Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈ՞ՒՆ Է

Մարտ 31,2010 00:00

\"\"

«Պատերազմի վերսկսման մասին լուրերը ծնվում են Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ռազմատենչ կոչերից: Չեմ կարծում, թե այդ կոչերը պետք է հիմք հանդիսանան պատերազմի վերսկսման մոտալուտ սպառնալիքների մասին եզրակացությունների համար»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, այդ մասին ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԼՂՀ ՊՆ «Գոյամարտ» ծրագրին հարցազրույցում: «Այսօր պատերազմի վերսկսման մասին խոսելու հիմք չկա, քանի որ հրադադարի կնքման պահից իրավիճակն առաջավոր գծում ոչ մի կերպ չի փոխվել: Այժմ ԼՂՀ պաշտպանության բանակն առաջավոր գիծը վերահսկում է ավելի վստահ եւ համապատասխան միջոցներ ձեռնարկում`ի պատասխան ադրբեջանական զինված ուժերի քայլերի»,- ասել է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: «Մեզ մոտ առաջավոր գիծը եւ թիկունքը չեն տարբերվում միմյանցից: Աշխարհի բոլոր պատերազմներում հաղթել են այն պետությունները, որտեղ կռվել է ողջ ժողովուրդը: Եվ դա մեր հաղթանակի գրավականն է»,- ասել է Մովսես Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել