Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը ստամո՞քս է

Ապրիլ 06,2010 00:00

Երեկ «Հայելի» ակումբում կայացավ ասուլիս, որի առիթը Գյուղակադեմիայի ու Հայաստանի ազգային գրադարանի հարակից այգում կատարվող շինարարությունն էր: Հերթական սրճարանի կամ ռեստորանի հիմքերն արդեն դրված են: Երեւան քաղաքի դիմագծի մասին իրենց մտահոգությունները հայտնեցին գրողներ Հովհաննես Թեքգյոզյանը, Վահե Արսենը եւ գրաքննադատ Արմեն Ավանեսյանը: Նրանք հույս ունեն, որ ուսանողները միակամ կլինեն, ինչի արդյունքում իրենց այգում ընթացող շինարարությունը կդադարեցվի, այլապես տպավորություն է ստեղծվում, թե նրանք դասադուլներ են սկսում միայն այն դեպքում, երբ իրենց անձնական շահերին են դիպչում: 7or.am-ի փոխանցմամբ, Վահե Արսենն ասել է, որ արդեն բավականին ուշ է ինչ-որ բան փոխելու համար. «Ամեն մեկը սեփական «ճաշակի», սեփական գրպանի եւ սեփական լծակների չափով ստեղծեց իր սեփական շենքերը, իսկ մնացածի հերն էլ անիծած՝ թե մյուսի լույսը կփակվի… Այս երթը շարունակվում է՝ բոլոր զբոսայգիներում շենքեր ունենք»:
Նրա համոզմամբ, «Մոսկվա» կինոթատրոնի  ամառային դահլիճի քանդման դեմ պայքարը լավ մեկնարկ է, որպեսզի  բնակիչները վերջապես թմբիրից արթնանան ու փորձեն տեր կանգնել իրենց քաղաքին: Հ. Թեքգյոզյանի համար այսօրվա Երեւանն ընդհանուր առմամբ փախչող քաղաքի տիպիկ օրինակ է, որովհետեւ դու չգիտես, թե նա ո՞ւր է գնում: Իսկ Ա. Ավանեսյանն ուսում է. «Երեւանը ստամո՜քս է, այնինչ մայրաքաղաքը պետք է լինի սիրտը»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930