Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Ապրիլ 10,2010 00:00

Երեկ ՀՀ ՍԴ-ն վերսկսեց այս տարվա հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ պատգամավորի նախկին թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, մարտի 5-ին ՍԴ-ն որոշել էր ժամանակավորապես կասեցնել անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործչի ներկայացրած բողոքի քննությունը՝ մինչեւ որ Փաշինյանի փաստաբանները հնարավորություն կունենան տեսակցել նրա հետ եւ տեղեկացնեն ՍԴ-ին՝ պատրա՞ստ են ներկայացնել դիմողի տեսակետները։ Բայց երեկ, այն բանից հետո, երբ ՍԴ-ն սկսել է ուսումնասիրել կոնկրետ ընտրախախտումների փաստերը, Փաշինյանի ներկայացուցիչներ Վահե Գրիգորյանը եւ Վահե Հովսեփյանը հայտարարել են, որ այդ փաստերի վերաբերյալ Փաշինյանը կոնկրետ դիրքորոշում ունի, որը հենց նա պետք է ներկայացնի, իսկ քանի որ Փաշինյանին դատարան գալու հնարավորություն չի տրվում, իրենք չեն կարող խախտել իրենց վստահորդի իրավունքները, ու լքել են ՍԴ նիստերի դահլիճը: Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը՝ ՍԴ-ն նախ՝ ընդմիջում է հայտարարել, ապա որոշում հրապարակել՝ «գործի դատաքննությունը շարունակել գրավոր ընթացակարգով»: ՍԴ-ն կողմերից պահանջել է մինչեւ ապրիլի 16-ը ներկայացնել իրենց գրավոր բացատրությունները կամ լրացումները՝ քննության առարկա դիմումի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել