Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնական մարմնավաճառություն

Ապրիլ 10,2010 00:00

Այնպիսի զարմանալի եւ հանելուկային երեւույթ, ինչպիսին է կրոնական մարմնավաճառությունը, դեռեւս հնագույն ժամանակներից է ի հայտ եկել եւ տարածված է եղել Եվրոպայի, Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի բազմաթիվ երկրներում: Այն անվանում էին Hieros Gamos՝ Սրբազան ամուսնություն: Ոչ պակաս ապշեցնում է եւս մեկ ավանդույթ, որն առավել հնագույն շրջանի է վերաբերում, երբ զանգվածաբար սեռական հարաբերություններ էին տեղի ունենում: Այդ գարնանային միջոցառումներին 10 հազար եւ ավելի զույգեր էին մասնակցում: Իրադարձությունները բաց երկնքի տակ էին տեղի ունենում, որին ներկա էր լինում քաղաքի ամբողջ բնակչությունը: Հանդիսատեսների մեջ էին լինում գլխավոր կառավարիչը եւ գլխավոր քուրմը, ինչպես նաեւ նրանք, որոնք դեռեւս չեն կարող հարաբերություն ունենալ կամ էլ արդեն չեն կարող… Այս տոնը ցանքսի ժամանակ էր տեղի ունենում: Համարվում էր, որ կնոջը բեղմնավորելիս պետք է նաեւ հողը սերմով ցողել, որ բերքն առատ լինի:
Հասարակության եւ կրոնի զարգացմանը զուգահեռ, մասսայական օրգիաները վերացան, բայց, ինչպես հայտնի է, սուրբ տեղը դատարկ չի մնում: Դրան փոխարինելու եկավ ոչ պակաս օրիգինալ մի ավանդույթ՝ կրոնական մարմնավաճառությունը: Ժամանակակից գիտության տեսանկյունից կարելի է վստահաբար հայտարարել, որ նման երեւույթը օգտակար էր բոլոր այն ժողովուրդների եւ քաղաքների համար, որտեղ սիրո քրմուհիներով տաճարներ կային: Տաճարին կից մարմնավաճառներ բազմաթիվ երկրներում դառնում էին բացառապես այն աղջիկները, որոնք սեռապես հասունացել էին: Ինչպես հայտնի է, ազգականների միջեւ ամուսնությունը բացասական երեւույթների պատճառ է դառնում: Այնպես որ, «օտար արյան» թափանցումը այս կամ այն ցեղին օգուտ էր բերում, չէ՞ որ վերնախավը իր մեջ ձգտում էր օտարներին թույլ չտալ, իսկ այս դեպքում պատիվը պատվի դիմաց էր արվում: Աղջիկը կատարում էր իր սուրբ պարտքը, ինչի համար նրան որեւէ մեկը չէր կարող մեղադրել: Պետք է հիշել, որ նրանցից օգտվելու համար գալիս էին ոչ միայն երիտասարդ, գեղեցիկ, ազնվական տղամարդիկ, այլեւ աղքատներ, թափառաշրջիկներ, որոնք իրենց կյանքում չէին կարողացել օգտվել այնպիսի շքեղությունից, ինչպիսին է բաղնիքը: Իսկ տաճարներին կից մարմնավաճառների պարտականությունն էր տրվել բոլոր այն մարդկանց, որոնք տաճարին դրամ կամ նվեր են բերել: Ըստ venera18plus.com-ի՝ Հին Փյունիկիայում տաճարային մարմնավաճառությունը ընտրյալ գեղեցկուհիների եւ հասարակության արժանի դուստրերի պարտականությունն էր: Միայն հատուկ նշանակված աղջիկները Սուրբ ամուսնության իրավունք ունեին, այսինքն՝ պիտի սպասարկեին քուրմերին եւ ճանապարհորդներին: Եվ այդ օրը բոլորը կարող էին իրենց թույլ տալ այն, ինչ ուզում են: Որպեսզի «կամավոր ստրուկներին» այլ կանանց հետ չշփոթեն, նրանց գլխին ծաղկեպսակ էին դնում եւ ուղարկում մարդաշատ ճանապարհներ։ «Սպասարկումից» հետո կինը ծաղկեփունջը տղամարդուն էր նվիրում, քանի որ ծաղկեփունջը գլխին տուն վերադառնալը համարվում էր վատ նշան: «Քաղաքակիրթ աշխարհից» հետ չէր մնում նաեւ Բաբելոնը: Տաճարային մարմնավաճառները գերագույն աստծու տաճարի այցելուներին գրոշների դիմաց էին տրվում: Բաբելոնյան մարմնավաճառները իրենց մազերին գույնզգույն ժապավեններ էին կապում, որպեսզի այլ կանանցից տարբերվեն:
Հին Լիդիայում կրոնական մարմնավաճառները անվճար կամ էլ մի կտոր հացի դիմաց քրմերին էին սպասարկում, դրա դիմաց նրանց թույլ էին տալիս քաղաքից քաղաք մարմնավաճառությամբ զբաղվել: Այս ձեւով աղջիկներն օժիտի համար փող էին հավաքում, որն էլ հետագայում տրվում էր իրենց ընտրյալին: Նմանատիպ եղանակով իրենց օժիտը աշխատում էին նաեւ Կարթագենի աղջիկները։ Այնտեղ քաղաքի մուտքի մոտ վրաններ էին տեղադրված, որտեղ էլ տեղացի գեղեցկուհիները քաղաք եկողներին էին սպասարկում: Երիտասարդ հույների ծնողներն իրենց աղջիկների ձեռքը բռնած տաճարներ էին բերում, որտեղ էլ քրմերը դառնում էին նրանց առաջին տղամարդիկ եւ սովորեցնում սիրո արվեստը: Նկատենք, որ գեղեցկուհիներն իրենց առաջին գիշերը քրմերի հետ էին անցկացնում, իսկ գեղեցկությամբ աչքի չընկածները ստիպված էին մարմարյա արձանների հետ սեքսով զբաղվել:
Տաճարային մարմնավաճառներին զուգահեռ, բոլոր հնագույն երկրներում կային նաեւ մարմնավաճառ տղամարդիկ: Նրանցից օգտվելը միայն քրմերի համար էր անվճար: Նման տղամարդկանց արգելված էր կանանց հետ լինել: Կրոնական մարմնավաճառության վերին աստիճանում հետերուհիներն էին գտնվում: Մի կողմից նրանք Աֆրոդիտեի ծառայողներ էին հանդիսանում եւ տաճարին լավ նվերներ բերում, մյուս կողմից՝ հետերուհիներն ունեին իրենց սեփական պալատները, ճորտերը եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել