Մայիսի 14-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը: Այդ կապակցությամբ Երեւան են ժամանել Հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ: Ըստ հիմնադրամի լրատվական ծառայության, մինչ նիստը նախատեսվում է հնգօրյա աշխատանքային այց՝ Լեռնային Ղարաբաղ: Պատվիրակությունը կայցելի հիմնադրամի աջակցությամբ նորոգվող Գորիսի սրտաբանական հիվանդանոց, Գիշի գյուղի միջնակարգ դպրոց, Ճարտար գյուղի միջնակարգ դպրոց, Ստեփանակերտի թիվ 11 դպրոց, Շուշի քաղաքի Աբովյանի անվան եւ Մուրացանի անվան դպրոցներ, հիմնանորոգվող երեք փողոցներ, քաղաքային գրադարան, մշակույթի տուն: Ղարաբաղյան այցելության ընթացքում տեղի կունենան նորակառույց Սպիտակաշեն գյուղի միջնակարգ դպրոցի եւ Սոս գյուղի խմելու ջրի ջրագծի բացման պաշտոնական արարողությունները: Պատվիրակությունը կայցելի Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի եւ կմասնակցի Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներին:
:


















































