Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆԸ ԼԱՎ ՉԻ ՆԱՅՈՒՄ ԳՅՈՒՄՐԻԻՆ»

Մայիս 05,2010 00:00 Share

«Վերածնունդ» երաժշտական միջազգային փառատոնի կազմկոմիտեի անդամները երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրիում: Ժյուրիի անդամներից Օդեսայի կոնսերվատորիայի լարային գործիքների համույթի ղեկավար, գյումրեցի Սերգեյ Մացոյանը, խոսելով հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները դրսում կատարելու մասին, նկատեց, որ մեր նոտային գրականության հարցը վատ վիճակում է. «Անձամբ ես հայ կոմպոզիտորներից նոտային գրականություն չունեմ, Խաչատրյանի գործերը կան, մի երեք գործ Սեւան Ալեքից, Գրիգոր Եղիազարյանից եւ Կոմիտասից, այլ գործեր չկան»: Քանի որ քսան տարի է՝ Սերգեյ Մացոյանը Գյումրիում չի ապրում, լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ի՞նչն է փոխվել ծննդավայրում: Տեղեկացնենք, Մացոյանների գերդաստանի բոլոր անդամները երաժիշտներ են, նրա նախնիները աշուղներ են եղել, իսկ դուստրը հայտնի դաշնակահարուհի է, ապրում է Անգլիայում: «Էդ քսան տարվա ընթացքում երկու անգամ եմ Հայաստան այցելել… նախ ասեմ, որ նման մասշտաբային միջոցառումը ուրախալի երեւույթ է: Նկատեցի, որ Գյումրին իր հեղինակությամբ այն մակարդակին է, որ արդեն պրոֆեսորներ կան այստեղ, իմ կոլեգաները, որոնց հետ ժամանակին սովորել եմ ուսումնարանում, արդեն գիտական աստիճաններ ունեն»,- ասաց երաժիշտը՝ անդրադառնալով նաեւ մայրաքաղաքի՝ Գյումրիի հանդեպ ունեցած ոչ բարյացակամ վերաբերմունքին: «Երեւանի քաղաքապետարանի շենքը հմայիչ էր, տեսնենք՝ բովանդակությունը ի՞նչ պիտի լինի… ցավոք, մայրաքաղաքները վերամբարձ վերաբերմունք ունեն մյուս քաղաքների հանդեպ: Դա ամեն տեղ էլ կա, օրինակ Կիեւը, ես այնտեղի կոնսերվատորիան եմ ավարտել, հետո տեղափոխվել Օդեսա… Կիեւը լավ աչքերով չի նայում Օդեսային, Խարկովին: Նույնն էլ Երեւանն է»,- հայտարարեց Սերգեյ Մացոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել