Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻՆԱՆ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է

Մայիս 05,2010 00:00

\"\"Նալչիկում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի երրորդ մրցաշարում մեր հանրապետության լավագույն շախմատիստուհիներից մեկը՝ Էլնա Դանիելյանը, չափազանց անհաջող է հանդես գալիս: Խաղացված յոթ պարտիաներից հինգում նա պարտություն է կրել, իսկ երկուսում, որոնցից մեկը Լիլիթ Մկրտչյանի հետ, վաստակել է կես միավոր եւ 12 մասնակիցների պայքարում եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Չնայած մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Լիլիթ Մկրտչյանը յոթերորդ տուրում միավորը բաժանեց քաթարցի Չժաո Սյուեի հետ եւ 3,0 միավորով ընթանում է 9-րդ հորիզոնականում, նրա մրցելույթներն էլ չեն համապատասխանում շախմատիստուհու իրական հնարավորություններին: Երեկ ութերորդ տուրում Լիլիթի մրցակիցը ռուսաստանցի Բաիրա Կովանովան էր, իսկ Էլինայինը՝ Սյուեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել