Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՍՏԵՂԾԵՆ ԱՂԵՏԱԿԱՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մայիս 05,2010 00:00

ՄԱԿ-ի փորձագետների գնահատականներով, արտակարգ իրավիճակների հետեւանքով ամենաշատ մահացության դեպքերը գրանցվում են նոր զարգացող կամ աղքատ երկրներում: Հենց նշված պետություններն են կրում ամենաշատ նյութական վնասները, քանի որ ստիպված են զարգացման համար  նախատեսված միջոցները ուղղել աղետների հետեւանքների վերացմանը եւ փոխհատուցմանը: Երեկ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի քննարկումն էր: «Բոլոր բացթողումները հաշվի առնելով՝ մեր երկիրը դրսեւորել է քաղաքական կամք եւ քայլում է աղետակայուն պետություն ստեղծելու ճանապարհով»,- լրագրողներին ասաց արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել