Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Մայիս 05,2010 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, պետք է լսվեր «Միլանո» խանութի հայցադիմումը՝ ընդդեմ «Ավո Ֆ. Մ.» ՍՊԸ-ի: Վերջիններս, սակայն, դատական նիստին չէին ներկայացել, հետեւաբար՝ այն հետաձգվեց:
Հիշեցնենք, որ հայցվոր «Միլանոն» պահանջում է իրեն վերադարձնել Աբովյան 4 հասցեում գտնվող իր սեփականությունը, որը օտարվել է հանրային շահի անվան տակ եւ տրվել պատասխանողին:
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 3-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել