Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԽՆԴՐԱՆՔԸ

Մայիս 05,2010 00:00

«Արաբո» ջոկատի մարտիկ, ԵԿՄ անդամ Էդիկ Առաքելյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Նա 5 տարի է, ինչ կրում է իր պատիժը ազատազրկման վայրում: Նրան մեղադրել են հորը սպանելու համար, ինչը կոնտուզիա ստացած ազատամարտիկը չի ընդունում:
Էդիկ Առաքելյանը խնամքին ունի վատառողջ կին:
Դատապարտյալը դիմել է ԱՆ ՔԿՀ պետին՝ վաղաժամկետ պայմանական ազատվելու խնդրանքով, սակայն ստացել է մերժողական պատասխան: ՔԿՀ պետը պատասխանել է, որ նման իրավասություն չունի: Նույն խնդրանքով արդարադատության նախարարին է դիմել «Արաբո» ջոկատի հրամանատարը:
ԵԿՄ Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժանմունքի հրամանատար Պ. Հակոբյանն էլ նկարագրել է ազատամարտիկի մարտական ուղին:
Ըստ ԵԿՄ տեղեկանքի, Է. Առաքելյանը մասնակցել է Նոյեմբերյանի, Մարտակերտի, Լաչինի, Կրասնոսելսկի, Կապանի, Արջաձորի մարտերին: Քելբաջարի մարտերի ժամանակ ստացել է մարտական վնասվածք:
Մայիսի 8-ի, 9-ի կապակցությամբ, ինչպես Է. Առաքելյանը, այնպես էլ մեկուսարանում գտնվող այլ ազատամարտիկներ ակնկալում են իրենց նկատմամբ մարդասիրական քայլի ձեռնարկում. կամ համաներում, կամ պատժաչափի կրճատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել