Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

Մայիս 12,2010 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների մի փոքրիկ պատվիրակություն մեկնել էր Սիսիան եւ Եղեգնաձոր՝ Կոնգրեսի ակտիվի հետ հանդիպելու նպատակով: Ինչպես «Առավոտին» փոխանցեցին ՀԱԿ գրասենյակից, պատվիրակների թվում են եղել Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, նույն կուսակցության անդամ Արարատ Մկրտչյանը, ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը, նույն կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, Լյուդմիլա Սարգսյանը:
Իրենց համակիրների հետ հանդիպման ժամանակ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները պնդել են, թե ՀԱԿ-ի նպատակը երկրում օրինական իշխանության հաստատումն է: Իշխանափոխությունը, Կոնգրեսի ներկայացուցիչների համոզմամբ, պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Հայաստանի շահերը, արտահերթ եւ բացառապես արդար ընտրությունների ճանապարհով: ՀԱԿ-ը պնդել է նաեւ իր՝ Հայաստանում խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրությունները հունիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացնելու առաջարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել