Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոնը փակվեց

Մայիս 18,2010 00:00

Մայիսի 14-16-ը Երեւանում անցկացվեց Պատկերապատման միջազգային երկրորդ փառատոնը: Երեք օրերի ընթացքում փառատոնի մասնակից ֆրանսիացի եւ իտալացի պատկերապատողները ցուցահանդեսի սրահում նկարում էին:
Փառատոնի շրջանակներում ներկայացված էին Հայաստանում արդեն կազմավորված պատկերապատման առաջին սերնդի ներկայացուցիչներ, ոլորտի նորելուկներ՝ Եվրոպայից եւ հարեւան երկրներից: «Փառատոնը հնարավորություն է ընձեռում բացահայտել պատկերապատման նոր ձեւեր, որոնք դուրս են գալիս թղթային արգելքներից՝ թվային տեխնիկայի էկրաններին երեւալու համար»,- ասաց փառատոնի կազմակերպիչ, պատկերապատման գծով լրագրող, Հայաստանում պատկերապատման զարգացման միության համահիմնադիր Լորան Մելիքյանը:
Պատվոգրերի արժանացան Հայաստանում առաջինը պատկերապատմամբ զբաղվող Տիգրան Մանգասարյանն ու «3 ձուկ» խումբը, որոնք հաջորդաբար ստեղծել եւ հրատարակել էին «Լռություն» եւ «Պենտագոն» պատկերապատումների շարքը:
Պատվոգրերի արժանացան նաեւ 2009 թվականի հոկտեմբերին Անգուլեմի պատկերապատման բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ Դոմենիկ Բեղտղայի՝ Հայաստանում վեց ամիս առաջ վարած սեմինարի հայ ուսանողները: Ըստ Դ. Բեղտղայի՝ պատկերապատման ոլորտում հայերն ունեն մեծ պոտենցիալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել