Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՏԻՉԿԱ» ԴՆԵԼՈՎ՝ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԶԱՐԳԱՆՈՒՄ»

Մայիս 22,2010 00:00

«Հասարակությունը չի հասկանում՝ ինչ է թեստային առաջադրանքը, պատկերացում չունի, թե ինչ նպատակի է այն ծառայում»,- երեկ «Նովոստի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ այսպես արտահայտվեց Երեւանի պետական բժշկական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Սահակյանը:
Հայաստանում IEP միջազգային կրթական գործընկերության կողմից օրերս հրատարակվել են երեք առարկաների՝ քիմիայի, անգլերենի եւ ռուսերենի թեստային առաջադրանքների ձեռնարկներ: Հայաստանում IEP միջազգային կրթական գործընկերության նախագահ, ԵՊԼՀ մանկավարժության եւ մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Նինա Տատկալոյի խոսքով, նպատակն է օգնել հանրակրթական դպրոցի շրջանավարտներին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդներին՝ արդյունավետ նախապատրաստվել պետական ավարտական եւ միասնական քննություններին:
«Այս ձեռնարկները բուհական քննությունների համար չեն: Սրանք վարժեցնող թեստեր են, որոնք աշակերտներին անհրաժեշտ են մինչեւ բուհական քննություն տալը: Սրանք հասցեագրվում են նաեւ ուսուցիչներին, որոնցով կարող են աշակերտներին նախապատրաստել ավարտական քննություններին»,- ասաց Ն.Տատկալոն:
ԵՊՀ անգլերենի ամբիոնի վարիչ, անգլերենի թեստային առաջադրանքների ձեռնարկների հեղինակ Ելենա Երզնկյանի փոխանցմամբ, ձեռնարկը նպատակ ունի օգնելու դիմորդներին եւ շրջանավարտներին՝ նախապատրաստվելու միասնական եւ ավարտական քննություններին: Առաջիկայում նախատեսում են հրատարակել նաեւ ֆրանսերենի, գերմաներենի թեստային առաջադրանքների ձեռնարկներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել