Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԿՈՅՏԻՆ ՊՈՒՏԻՆԻ ՄՈՏ ՆԱԽԱԳԱ՞Հ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Հունիս 03,2010 00:00

\"\"ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիին արգելել է «ձեռք տալ» իր գործընկերոջն ու նրա «չելյաբինսկյան մաֆիային»: Այսպես է մեկնաբանում «Կոմերսանտը» Պուտինի՝ Մոսկվայի Սպիտակ տանը անցկացրած խորհրդակցության արդյունքը: Խորհրդակցությանը, որին մասնակցել են Հարավային Օսեթիայի նախագահ Կոկոյտին, Պուտինի հրահանգով Մոսկվայի կողմից հանրապետությանը հատկացված ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար Հարավային Օսեթիա գործուղված Վադիմ Բրովցեւն (նկարում) ու ՌԴ տարածաշրջանների նախարարի տեղակալ Ռոման Պանովը, քննարկվել է Կոկոյտիի եւ Բրովցեւի միջեւ ծագած հակադրությունը: Պուտինը դրան վերջ է դրել՝ Կոկոյտիից պահանջելով վերջ տալ հանրապետությունից Բրովցեւին քշելու փորձերին եւ կենտրոնանալ Հարավային Օսեթիան վերականգնելու վրա, որի նպատակով էլ ՌԴ-ն այդ հանրապետությանը մոտ 1 մլրդ դոլար էր հատկացրել:
Վարչապետ Պուտինն ասել է, թե 2008թ. օգոստոսից ՌԴ-ն Հարավային Օսեթիային հատկացրել է ավելի քան 26 մլրդ ռուբլի, բայց չնայած 70 հազար բնակչություն ունեցող հանրապետությանը հսկայական գումարների ներարկմանը, երկրի վերականգնման ընթացքում, մասնավորապես բնակֆոնդի մասով, խնդիրներ կան:
Խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ Բրովցեւի կառավարությունը շարունակելու է աշխատել, իսկ տեղական կադրերը՝ Կոկոյտիի գլխավորությամբ, դադարելու են Բրովցեւի ոտքերի տակ օճառ դնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել