Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 11,2010 00:00

ԳՏԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ստանալով ահազանգ, Երեւանի Մարշալ Բաղրամյան 21/21 տանը հայտնաբերվել է 90-ամյա Սաթիկ Մեսրոպյանի դին:

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ

Դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Վաղարշյան 15բ/24 հասցեի 34-ամյա բնակչուհի Դ. Առաքելյանը:

ԿԱՐԻՃՆ ԷՐ ԽԱՅԹԵԼ

Արագածոտնի մարզի Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Բարոժ գյուղի բնակիչ՝ 53-ամյա Աֆո Օզմանյանը: Նրան խայթել էր կարիճը:

ՏԱՆԻՔԻՑ ԿԱԽՎԵԼ Է

Ստեփանավան քաղաքի Գ. Նժդեհի 3/35 հասցեի բնակիչ Ա. Մինասյանից ստացված ահազանգի համաձայն, իր պապը՝ 72-ամյա Իգոր Մինասյանը, շենքի տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

ՀՐԴԵՀՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

Արդեն մի քանի օր է, ինչ ահազանգեր են ստացվում այս կամ այն տարածքում բռնկված հրդեհների մասին: Երեկ ահազանգեր էին ստացվել Երեւանի՝ Ադմիրալ Իսակովի 32/1, Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» եւ «Գանձաքար» ռեստորաններին հարակից տարածքներում բռնկված հրդեհների մասին:

Մեկ այլ ահազանգ էլ ստացվել էր երեկ՝ ժ. 01.50-ին. հրդեհ էր բռնկվել Երեւանի Ահարոնյան 18 հասցեում գտնվող մթերային խանութում: Այրվել էր «Էլեն» ՍՊԸ-ին պատկանող մթերային խանութի բաժիններից մեկը՝ 10 քմ մակերեսով եւ սառնարանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել