Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հուլիս 07,2010 00:00 Share

Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով կներգրավվի ամբաստանյալ Հայկ Մելքոնյանի երկրորդ պաշտպանը
Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով երեկվա դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Հայկ Մելքոնյանի պաշտպան Ռուբեն Ռշտունին: Նա գրությամբ դատարանին տեղեկացրել էր, որ տեւական բուժման պատճառով չի կարող ներկայանալ հուլիսի 6-ի եւ 7-ի դատական նիստերին, իսկ հուլիսի 13-ի նիստին իր մասնակցության մասին կհայտնի լրացուցիչ: Դատարանը, հիմնվելով Քրեական դատավարության օրենսգրքի 304 հոդվածի 2-րդ մասի վրա (ըստ օրենքի հիշյալ դրույթի, եթե պաշտպանը տեւական ժամանակով բուժում ստանալու պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստերին, ապա դատարանը իրավունք ունի առաջարկել ամբաստանյալին ընտրել այլ պաշտպան)՝ պարզաբանեց, որ ամբաստանյալը կարող է հրաժարվել իր պաշտպանից եւ նոր պաշտպան ներգրավել, կամ, բացի Ռ. Ռշտունուց, հրավիրել եւս մեկ պաշտպան, հրաժարվելու դեպքում դատարանն իրավունք ունի հրավիրել պաշտպան Հանրային պաշտպանի գրասենյակից: Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը չի հրաժարվում իր պաշտպան Ռշտունու ծառայություններից, հաջորդ դատական նիստին իր պաշտպանությունն իրականացնելու համար կհրավիրի եւս մեկ պաշտպանի: Ըստ ամենայնի, նոր պաշտպանը գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ կխնդրի դատարանից, ուստի հնարավոր է, որ հուլիսի 7-ի դատական նիստն էլ տեղի չունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել