Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՍՈՎ՝ ՍՎԵՐԴԼՈՎՍԿՈՒՄ

Օգոստոս 26,2010 00:00

Սվերդլովսկի մարզի դպրոցների մեծամասնությունը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, չի ունենա 11-րդ դասարան: Մասնավորապես Եկատերինբուրգի 170 դպրոցներից 133-ը չի ունենա բարձր դասարանցի: Դա նշանակում է, որ մյուս տարի շրջանավարտները 6 անգամ ավելի քիչ կլինեն, եւ կոնկրետ այս քաղաքում «վերջին զանգ» կունենա ընդամենը 1500 աշակերտ: Բացասական միտումների կողքին դրականն էլ կա՝ առաջին դասարան գնացողների թիվը այս ուստարում աճել է 3000-ով, անգամ տարրական դասարաններում աշխատողների մեծ պահանջարկ է առաջացել եւ կրթության պատասխանատուներն էլ խոստացել են բարձրացնել 18000 ռուբլի կազմող նրանց աշխատավարձը: Մասնագետների պնդմամբ, այս պատկերն առաջացել է անցյալ դարի 90-ականների դեմոգրաֆիկ «փոսի» եւ 12-ամյա կրթահամակարգի անցնելու պատճառով: Եկատերինբուրգի դպրոցների ցածր դասարանների դասացուցակի երրորդ ժամը ֆիզկուլտուրա առարկան չի զբաղեցնի, որովհետեւ այստեղ չափազանց քիչ են նաեւ այդ մասնագետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել