Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԿ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԷՐ

Սեպտեմբեր 09,2010 00:00

Սեպտեմբերի 8-ը նշվում է որպես լրագրողների համերաշխության օր: Այս առթիվ Հայաստանում, կարծես թե, մեծամասշտաբ միջոցառումներ չանցկացվեցին, հաղորդում է panorama.am-ը: Իսկ Մոսկվայում, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանի Ժուռնալիստների միությունը անցկացրել է զոհված գործընկերների հիշատակին նվիրված բարեգործական ակցիա: Վերջին տասը տարում այդ երկրում ավելի քան 300 լրագրող է սպանվել, սակայն բացահայտվել է դրանց 1/10 մասը: Տվյալները հաղորդել է միության նախագահը:
Լրագրողների համերաշխության օրը սկսել են նշել 1958 թվականից՝ ի հիշատակ 1943 թվականին Բուխարեստում Նացիստական Գերմանիայի կողմից մահապատժի ենթարկված չեխ լրագրող Յուլիս Ֆուչիկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել