Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 22,2010 00:00

Հայաստանում Իրանի ձեռագործի եւ զբոսաշրջության 1-ին ցուցահանդեսին կմասնակցեն Արեւմտյան Ադրբեջան նահանգի մի խումբ արվեստի գործիչներ: Ինչպես հաղորդում է APA-ն, վկայակոչելով «Ֆարս» լրատվական գործակալությունը, այդ մասին հաղորդել է Նահանգային զբոսաշրջության եւ մշակութային ժառանգության վարչության մամուլի քարտուղար Մոհամմադ Աբդուլին: Նա հայտարարել է, որ ցուցահանդեսում երկու վահանակ կպատկանի Արեւմտյան Ադրբեջանի նահանգի զբոսաշրջության եւ ձեռագործի վարպետների վարչությանը: Այստեղ ներկայացված կլինեն փայտից պատրաստված երաժշտական գործիքներ, իսկ զբոսաշրջության բնագավառից` տեղի տեսարժան վայրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել