Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՑ ՕՐԻՆԱԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ

Հոկտեմբեր 22,2010 00:00

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ վերջերս մերկ վիճակով հանրության առաջ հայտնվելը իսկական աժիոտաժ է ստեղծել երկրում:

Վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի «Ամենօրյա հաբեր» երգիծական հաղորդման հաղորդավար Վասիկո Օդիշվիլին կիսով չափ մերկացել է ուղիղ եթերում եւ այդպես էլ վարել հաղորդումը՝ ծաղրելով Վրաստանի նախագահին: Հաղորդման ավարտին ուղիղ եթերում կիսով չափ մերկացել են եւս մի քանի աշխատակիցներ: Այդ մասին հաղորդում է news.am-ը:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հոկտեմբերի 20-ին Բաթումում լողացել է Սեւ ծովում: Նա շուրջ 3 կմ ջրատարածություն է անցել ակումբի նավակով: Ջրից դուրս գալով՝ Սահակաշվիլին iPod-ի օգնությամբ համեմատել է ջրի ջերմաստիճանն ու օդի խոնավությունը համաշխարհային հայտնի հանգստավայրերի հետ:

Նա ասել է, որ շատերն են բողոքում, թե Բաթումում բարձր է խոնավության աստիճանը, բայց պարզվում է, հայտնի համաշխարհային ծովափերում այդ աստիճանն ավելի բարձր է: Թերեւս, մարմնի բարեմասնությունները ցույց տալը բարի ավանդույթ է դառնում պետությունների ղեկավարների համար: Ռուսաստանցիներն արդեն տեսել են Վլադիմիր Պուտինի, իսկ ամերիկացիները՝ Բարաք Օբամայի կիսամերկ նկարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել