Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Օրերս Սաքսոնիա-Անհալտ դաշնային հողի Հալլե քաղաքի Սբ. Լավրենտիոս եկեղեցում բացվել է երկրի պատմության մեջ առաջին՝ եկեղեցական ծաղրածուների եռօրյա խորհրդակցությունը, ինչի մասին հաղորդել են գերմանական ԶԼՄ-ները: Կաթոլիկ եւ ավետարանական հոգեւորականների եւ 30 ծաղրածուների մասնակցությամբ համագումարի ծրագրում էին էկումենիկ արարողություններ, քննարկումներ եկեղեցական ծաղրածուական արվեստի մասին, դասախոսություններ եւ զրույցներ հավատի եւ հումորի միջեւ հակամարտությունների թեմայի շուրջ, ինչպես նաեւ եկեղեցական ծաղրածուների ելույթներ: Խորհրդակցության նախաձեռնողը 11-ամյա փորձ ունեցող եկեղեցական ծաղրածու Շտեֆան Շուլցն է, ով հայտնի է որպես «Հումորն Աստվածաշնչում» 1-ժամյա ծաղրածուական արվեստի գործիչ: Գերմանացի ժամանակակից որոշ աստվածաբանների կարծիքով՝ ծաղրածուները կարեւոր դեր են կատարում Եկեղեցու եւ ժողովրդի միջեւ կապերի հաստատման գործում: Իրենց ելույթներում նրանք հանդիսատեսին պատմում են քրիստոնյաների եւ աթեիստների մասին, թուլացնում դեռահասների դաժանությունը եւ ագրեսիվությունը, ինչպես նաեւ գրավում երիտասարդների ուշադրությունը դեպի հավատի հարցերը եւ եկեղեցական արարողությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել