Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՒՆԸ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 09,2010 00:00

Ամերիկացի սոցիոլոգները գտել են մարդու բնավորության կապը քնելու ժամանակի հետ

1. Այն մարդիկ, որոնք քնում են ամեն անգամ տարբեր ժամանակ, ավելի հեշտությամբ են «գլուխ բերում» տարբեր աշխատանքներ:
Այդպիսի մարդկանց կարելի է վստահել ցանկացած պատասխանատու գործ, չմտածելով, որ այն կարող է տապալվել խրոնիկական անքնության պատճառով: Այդպիսի մարդիկ կարող են քնել նույնիսկ օրը 4 ժամ եւ լինել լավ կարգավիճակում: Նրանք վճռական են եւ էներգիայով լի, որն էլ առաջ է բերում նույնիսկ նախանձ:
2. Օպտիմիստները (լավատես) նույնպես քնում են տարբեր ժամանակ: Նրանք պարզապես ուշադրություն չեն դարձնում այդ բանի վրա: Նրանք իմպուլսիվ են եւ մոլեռանդ:
3. Այն մարդիկ, որոնք պառկում են քնելու ամեն անգամ նույն ժամին, շատ կարգապահ են, պատասխանատու: Նրանց կարելի է վստահել ամեն դեպքում՝ ցանկացած պարագայում, նրանք իրենց խոստումները միշտ կատարում են, կամ էլ աշխատում են կատարել: Այսպիսի մարդիկ խիստ պահանջկոտ են շրջապատի նկատմամբ, աշխատանքում եւ կյանքում:
4. Այն մարդիկ, որոնք քնում են մինչեւ ժամը 22-ը, շատ էմոցիոնալ են ու շուտ վիրավորվող:
Նրանք ամենից վեր են գնահատում բարեհաջողությունը տանը, միամիտ են եւ մանկամիտ:
5. Ժամը 22-23-ի միջակայքում քնողները շատ կազմակերպված են, հավաքված: Նրանք կառավարում են իրենց գործունեությունը: Շատ հաճախ  բավականին բանիմաց են ֆինանսական հարցերում:
6. Մարդիկ, որոնք քնում են ժամը 23-ից հետո, բայց մինչեւ կեսգիշեր, շատ էմոցիոնալ են, ռոմանտիկ, ամեն ինչ սրտին մոտ են ընդունում, անձնազոհ են սիրելիի նկատմամբ:
7. Մարդիկ, որոնք սիրում են միայնակություն, քնում են կեսգիշերից հետո, ոչ շուտ՝ ժամը 1-ից: Նրանք չեն սիրում խնդրել օգնություն որեւէ մեկից, ամեն ինչի հասնում են ինքնուրույն, խելոք են, ուշադիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել