Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂՐԵԼԸ ՀԱՆԳԵՑՐԵԼ Է ՔԱՇՔՇՈՒԿԻ

Նոյեմբեր 09,2010 00:00

Ծաղրական արտահայտությունները քաշքշուկի են հասցրել հեռուստատեսային The Ultimate Fighter ռեալիթի-շոուի ժամանակ: Ջոն Կոշեկը բռնել է Բրեդ Թեյթի կոկորդը, երբ վերջինս փորձել է ծաղրել Կոշեկի թիմակից՝ հայազգի Սեւակ Մաղաքյանին: «25-ամյա Մաղաքյանը հանդես է եկել ի պաշտպանություն Կոշեկի, ի պատասխան՝ Թեյթը սկսել է ծաղրել Մաղաքյանի վատ անգլերենը: Դա վկայում է նրա «լուրջ» ինտելեկտի մասին»,- գրել է տեսահոլովակի մեկնաբանություններում Սթիվ Քոֆիլդը:
Չնայած Թեյթի վիրավորական արտահայտություններին, Կոշեկը ներողություն է խնդրել շոուի վերջում: Նա նաեւ խորհուրդ է տվել չվիրավորել իր թիմի անդամներին, ովքեր երկար ճանապարհ են անցել շոուին մասնակցելու համար:
Ըստ nesw.am-ի՝ The Ultimate Fighter-ը խառը մարտարվեստների մրցում-հեռուստաշոու է, որը հաճախ սխալմամբ անվանվում է «մարտ առանց կանոնների»: Շոուի անդամները բաժանվում են երկու թիմերի եւ ապրում մեկ տանիքի տակ՝ Լաս-Վեգասից ոչ հեռու: Կոշեկը թիմերից մեկի մարզիչն է, մյուսի մարզիչը Ժորժ Սեն-Պիեռն է: Իսկ Բրեդ Թեյթը Սեն-Պիեռի թիմի բժիշկն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել