Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ ՔՆՆԻՉԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ԿԱԼԱՆԵԼ

Նոյեմբեր 11,2010 00:00

Օրեր առաջ 9 տարվա ազատազրկման դատապարտված մի թմրամոլի ցուցմունքով 7 տարվա ազատազրկման դատապարտվեց ՀՀ ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանը: Մինչ այլ դատարանում ԱԱԾ քննիչին կդատապարտեին, թմրամոլի համար այլ դատարանում մեղադրողը պահանջում է 13 տարվա պայմանական ազատազրկում: Չլսված պատժաչափ՝ ժամանակ շահելու նկատառումով:
Վ. Կոթոլյանը եղել է քննչական վարչությունում քննված թիվ 58213209 գործով քննչական խմբի անդամ: Նշված գործով 11 տարվա ազատազրկման է դատապարտվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով «Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանը: Սակայն ինչո՞ւ է մեկուսացվում ԱԱԾ քննիչը, ինչո՞ւ չկարողացան հաստատել, որ «նա պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները՝ գործի շրջանակներում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ, հրապարակել է Գեւորգ Հայրապետյանին» եւ փոխարենն այլ մեղադրանք պաշտպանեցին՝ «օգնելով» թմրամոլին:
Մանրամասները՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել