Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻ ԹԻՐԱԽՆ ԷԼԻ ԱՄՆ-Ն Է ԵՂԵԼ

Նոյեմբեր 19,2010 00:00 Share

Բաքվում գտնվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ իր ասուլիսում անդրադառնալով ամուսնական անհավատարմության համար քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված Սակինե Աշտիանիի դատական գործին, ասել է, թե այն դեռ շարունակվում է, ու որեւէ խնդիր այդ գործի քննության ընթացքում չկա:

APA-ի փոխանցմամբ, ի պատասխան այն հարցին, թե՝ մահապատժի դատավճիռն արդյոք իրականացվելո՞ւ է, Ահմադինեջադը հայտարարել է, թե իր ունեցած տեղեկություններով ԱՄՆ-ում 53 կանանց նկատմամբ մահապատժի դատավճիռ է կայացվել, բայց ոչ ոք դա անարդար չի համարել. «Այնտեղ կայացված դատավճիռները օրինական են համարվում, իսկ երբ Իրանում են նման որոշումներ կայացվում, դա գնահատվում է որպես՝ մարդու իրավունքների ոտնահարում: Այդ ուժերը համամարդկային հարցերում էլ են քաղաքական օգուտներ փնտրում: Ինչո՞ւ են բոլորը լռում մահապատիժների մասին, որոնք կայացվել են այնտեղ, իսկ երբ խոսքը վերաբերում է Իրանին, ապա աղմուկ է բարձրացվում այնպիսի հարցերի շուրջ, որոնք առկա չեն»:

Ի դեպ, նույն ասուլիսում Իրանի նախագահը խոսել է նաեւ ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին եւ հայտարարել, թե «սեպտեմբերի 11-ի իրադարձություններում ԱՄՆ-ն ե՛ւ հայցվոր է, ե՛ւ դատավոր, ե՛ւ կատարող»: Նրա ասելով, սեպտեմբերի 11-ի իրադարձությունները անհրաժեշտ է անկողմնակալ քննել. «Սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո տարածաշրջանում մոտ մեկ միլիոն մարդ է զոհվել, օկուպացվել է երկու երկիր: Վստահությամբ հայտարարում եմ, որ տարածաշրջանի ժողովուրդները որեւէ անգամ փոքր առնչություն չունեն սեպտեմբերի 11-ի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930